Մեր Մասին
TV Lotto — անվճար ժամանցային հարթակ՝ հիմնված քո ընտրության վրա:
Մեր առաքելությունը
«TV Lotto» նախագծի առաքելությունն է ապահովել մասնակիցների հաճելի ու ջերմ ժամանցը: Մենք ստեղծել ենք անվճար հարթակ, որը ոչ միայն խթանում է տրամաբանական մտածողությունը, այլև ապահովում է ուրախ և հետաքրքիր մթնոլորտ: Մեր գլխավոր նպատակն է միավորել ընտանիքներին ու ընկերներին էկրանների շուրջ՝ ընձեռելով միասին լիարժեք ժամանակ անցկացնելու հնարավորություն:
Ծրագրի կազմակերպիչ
«TV Lotto» նախագիծը կազմակերպվում է «ՊԼԱՏՔԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից (ՀՎՀՀ՝ 08431423)։ Մեր գործունեությունը չի հանդիսանում շահումով խաղ կամ վիճակախաղ ՀՀ օրենսդրության իմաստով։ Խաղի մասնակցությունը լիովին անվճար է, իսկ հիմքում ընկած է մասնակիցների անձնական ընտրությունը։
Կարևոր է նշել, որ «Lotto» անվանումն օգտագործվում է ոչ թե որպես վիճակախաղի հոմանիշ, այլ որպես դասական ընտանեկան սեղանի խաղի՝ ավանդական «թիվքաշուկի» թվայնացված տարբերակ։
Բոլոր մրցանակները տրամադրվում են որպես նվեր՝ մասնակիցների հաջողված և ճշգրիտ ընտրության դիմաց։ Մրցանակային ֆոնդը ձևավորվում է բացառապես «ՊԼԱՏՔԱՐՏ» ՍՊԸ-ի գործընկերների կողմից տրամադրված հովանավորչական միջոցների, ինչպես նաև գովազդատուների կողմից պատվիրված գովազդային և մարքեթինգային ծառայությունների դիմաց Ընկերությանը վճարված հասույթի հաշվին։
Մեր արժեքները
Անվտանգություն և տվյալներ
Մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը մեր առաջնահերթությունն է։ Մենք գործում ենք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խիստ պահպանմամբ։ Ձեր տվյալները (անուն, հասցե, կոնտակտներ) օգտագործվում են բացառապես Խաղի կազմակերպման, հաղթողների նույնականացման և մրցանակների հանձնման նպատակով։ Տվյալների մշակման համար տրված համաձայնությունը կարող է հետ կանչվել օրենքով սահմանված կարգով։
Միացեք մեզ
Ստեղծե՛ք Ձեր անվճար խաղաքարտը՝ ընտրելով Ձեր սիրելի թվերը, և միացե՛ք հաջորդ խաղարկությանը ուղիղ եթերում։
