Կապ Մեզ Հետ
Հարցերի դեպքում խնդրում ենք կապնվել մեզ հետ
Կոնտակտներ
Հասցե
«ՊԼԱՏՔԱՐՏ» ՍՊԸ
Հայաստան, Երևան
Հեռախոս
Էլ. փոստ
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի - Ուրբաթ
10:00 - 18:00
Ուղարկել հաղորդագրություն
Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք «TV Lotto»-ն համարվում է վիճակախաղ կամ մոլախաղ:
Ո՛չ, «TV Lotto»-ն վիճակախաղ կամ մոլախաղ չի հանդիսանում: Ահա թե ինչու.
Անվճար մասնակցություն: Ի տարբերություն վիճակախաղերի, մեր խաղին մասնակցելու համար որևէ վճար կամ գումար չի պահանջվում:
Ժամանցային բնույթ: Խաղը հիմնված է անձնական, գիտակցված ընտրության վրա և ստեղծված է միմիայն ջերմ ու հաճելի մթնոլորտ ապահովելու, ընտանիքներին և ընկերներին էկրանների շուրջ միավորելու համար:
Նվերներ և ոչ շահում: Բոլոր մրցանակները տրամադրվում են որպես նվերներ և անակնկալներ բացառապես մեր գործընկերների միջոցներով։ Սա ընդամենը հիանալի միջոց է առօրյայից կտրվելու և դրական լիցքեր ստանալու համար:

Ի՞նչ է TV Lotto-ն և ինչպե՞ս է այն տարբերվում վիճակախաղից
TV Lotto-ն ժամանցային և լիովին անվճար հարթակ է, որտեղ մասնակիցները կատարում են իրենց գիտակցված
ընտրությունը և վայելում խաղային ընթացքը հաճելի ու ջերմ միջավայրում: Ի տարբերություն վիճակախաղի,
այստեղ չկան ֆինանսական ռիսկեր, իսկ հիմնական նպատակը միասին լավ ժամանակ անցկացնելն է և դրական
էմոցիաներ ստանալը:
Ո՞վ կարող է մասնակցել խաղին
Խաղին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանում մշտական բնակություն
ունեցող անձինք, ովքեր լրացել են 18 տարին, բաժանորդագրված են TV Lotto YouTube-յան ալիքին, հետևում
են սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին և ցանկանում են վայելել հիանալի ժամանց:
Ինչպե՞ս գրանցվել և ստեղծել խաղաքարտ
Գրանցումն իրականացվում է ավտոմատ կերպով խաղաքարտ ստեղծելու ընթացքում: Անհրաժեշտ է մուտք գործել
tvlotto.am կայք, լրացնել գրանցման ձևը, հաստատել կանոններին ծանոթությունը և տալ համաձայնություն
անձնական տվյալների մշակմանը: Խաղաքարտը բաղկացած է 30 թվից 1-90 միջակայքից՝ 6 տողում 5-ական թիվ:
Թվերը կարելի է ընտրել ձեռքով կամ օգտվել «Ստեղծել ավտոմատ» գործառույթից, որից հետո կարող եք
փոփոխել դրանք ըստ Ձեր ցանկության։
Ինչպե՞ս են անցկացվում խաղարկությունները և որո՞նք են հաղթողների որոշման փուլերը
Խաղարկություններն անցկացվում են ուղիղ եթերում ամեն շաբաթվա կիրակի օրը YouTube-յան էջում: Խաղն
ունի 10 փուլ.
Փուլ 1 – 5 թվի ամբողջական տող առաջինը լրացնող խաղաքարտը:
Փուլ 2 – 15 թվի ամբողջական աղյուսակ առաջինը լրացնող խաղաքարտը:
Փուլ 3 – 30 թվի ամբողջական խաղաքարտ առաջինը լրացնողը:
Փուլեր 4-10 – 30 թվի ամբողջական խաղաքարտեր, որոնք չեն հաղթել 3-րդ փուլում, պարգևատրվում են հաջորդաբար խաղարկվող յուրաքանչյուր թվի դեպքում:

Ի՞նչ մրցանակներ կարելի է ստանալ և ինչպե՞ս են դրանք տրամադրվում
Մրցանակները նյութական են՝ նվեր քարտեր, ավտոմեքենաներ, էլեկտրոնիկա, ճամփորդական փաթեթներ և այլ
անակնկալներ: Յուրաքանչյուր խաղարկության նվերների ցանկը հրապարակվում է առնվազն 3 օր առաջ: Հաղթողի
հետ կապ է հաստատվում խաղարկությունից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, և նա պետք է պատասխանի 2
աշխատանքային օրվա ընթացքում:
Ի՞նչ պարտականություններ ունի հաղթողը
Նվերն ընդունելով՝ հաղթողը համաձայնում է կիսվել իր դրական էմոցիաներով, տարածել նվերի ստացման
մասին լուսանկարներ/տեսանյութեր և տրամադրել հետադարձ կապ: Հաղթողը թույլտվություն է տալիս
օգտագործել իր անունը, պատկերը և տպավորությունները՝ մեր ուրախ համայնքը ներկայացնելու նպատակներով:
Ինչպե՞ս է իրականացվում անձնական տվյալների պաշտպանությունը
Անձնական տվյալները մշակվում և պահպանվում են խիստ գաղտնիության պայմաններում՝ ընդունված
ստանդարտներին համապատասխան: Տվյալներն օգտագործվում են միայն խաղի անցկացման, հաղթողների հետ կապ
հաստատելու և անակնկալները հանձնելու նպատակով: Տվյալները պահպանվում են խաղի ընթացքում և դրա
ավարտից հետո 1 տարի:
Արդյո՞ք խաղը վճարովի է
Ոչ, TV Lotto-ն լիովին անվճար և ժամանցային հարթակ է: Մասնակցության համար ոչ մի վճար չի գանձվում: